Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեդիտացիան փրկում է սիրտն ու անոթները
Արևելյան այնպիսի պրակտիկաներով, ինչպիսին, օրինակ յոգան և մեդատացիան է, ներկայումս ոչ-ոքի չես զարմացնի: Անցյալ դարի 60-ական թվականներից սկսած, Արևմուտքն այս տեխնիկաներով շատ տարվեց: Օրինակ, մեդիտացիայի հանրաճանաչությանը նշանակալիորեն նպաստեցին «Բիթլզ» խմբի անդամները, ովքեր քիչ ժամանակ չէին տրամադրում դրա յուրացմանը, այն համարելով մտքի մաքրման արվեստ` գիտակցության և կենտրոնացման ճանապարհով:
Այդ ժամանակներից սկսած, գիտությունը շատ հետազոտություններ է անցկացրել այն առումով, թե մեդիտացիան ինչպես է ազդում մարդու վրա: Հայտնաբերվել է կապը մեդիտացիայի և նյութափոխանակության փոփոխությունների, զարկերակային արյան ճնշման, գլխուղեղային ակտիվության, հոգեկան գործընթացների միջև: Եվ ահա, այս թեմայով գիտական աշխատանքների թվին ավելացավ ևս մեկը` Վիսկոնսինի (ԱՄՆ) բժշկական քոլեջի հետազոտողների կողմից:
Նրանք որոշեցին ուսումնասիրել տրանսցենդետալ մեդիտացիայի ազդեցությունը, այսինքն, մեդիտացիա, որը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը ձայների վրա (օրինակ, «Օմ» կամ այլ ուրիշ մանտրայի հնչյունի վրա): Հետազոտողները սրտային խնդիրներ ունեցող հիվանդներին առաջարկեցին օրական 2 անգամ, 20 րոպե կիրառել տրանսցենդետալ մեդիտացիան: Արդյունքում, մեդիտացիայով զբաղվող խմբի անդամների մոտ գրեթե լիովին նվազեցին ինսուլտի, ինֆարկտի կամ այլ ուրիշ պատճառներից մահվան դեպքերը: Արդյունքը տպավորիչ էր. մահացությունը 48%-ով ավելի քիչ էր, համեմատած հսկողական խմբի անդամների հետ, ովքեր կատարում էին ավանդական հանձնարարականները (դրա մասնակիցները հաճախում էին «առողջության դպրոց», որտեղ նրանց սովորեցնում էին առողջ ապրելակերպի, ճիշտ սննդի և ֆիզկուլտուրայի մասին):
Մեդիտացիա կատարողները նշում էին, որ նվազել է սթրեսի մակարդակն ու նյարդային գրգռվածությունը, նրանց մոտ նաև իջել է զ/ճ-ն: Հետազոտողների խմբի ղեկավար Ռոբերտ Շնեյդերը նշում է, որ մեդիտացիան ակտիվացնում է օրգանիզմի թաքնված ռեսուրսները և, այն սկսում է ինքն իրեն բուժել: Հետազոտողներն ընդգծում են մեկ օրիանաչափություն. ինչքան շատ է մարդը մեդիտացիայով զբաղվում, այնքան նրա մոտ ցածր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Եվ դա լիովին տրամաբանական է: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ մեդիտացիան հանգստանալու, նյարդերը թուլացնելու, սթրեսից (հատկապես, սթրեսն է մեծ մասամբ տկարությունների պատճառ դառնում) ազատվելու ամենալավ միջոցն է: Երբ վերանում է ավելորդ լարվածությունը, մարմինը կարող է ազատված էներգիան օգտագործել ինքնավերականգնման նպատակով:
Այնուամենայնիվ, մեդիտացիան ունի ևս մեկ բացառիկ հատկություն. այն ակտիվացնում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր պահուստները: Դա տեղի է ունենում ուշադրության կենտրոնացման և մտքի ազատումն ավելորդ ինֆորմացիայից ունակությունների աճի հաշվին: Որպեսզի հասկանալ, թե ինչպես է դա կատարվում, այնան էլ անհրաժեշտ չէ դիմել չինական կամ հնդկական փիլիսոփայական մեկնաբանություններին: Բավական է օգտվել ժամանակակից գրականությունից, որտեղ մանրամասն նկարագրված են մեդիտացիայի կանոններն ու կիրառման մեթոդները:
10.01.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ